News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արցախի հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի կարծիքով ԳՇ պետի հայտարարությունը ուշացած չէր, ընդհակառակը՝ տեղին էր եւ ժամանակին:

 

«Հայտարարությունը, իմ կարծիքով, ֆիքսեց երկրում արդեն տեղծված իրավիճակը, որը ես կարող եմ որակել որպես երկիշխանություն։ Երկիշխանություն ասելով ես հասկանում եմ, որ իրական իշխանությունը բանակի հետ միասին անցնում է ժողովրդին, փսեւդո-իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի, դեռեւս մնում է։ Բայց այդ հայտարարությունը, կարծում եմ, սկիզբ դրեց արդեն փսեւդո-իշխանությունը փոխանցելու իրական իշխանությանը, այսինքն՝ ժողովրդին։ Իշխանության փոխանցումից հետո, կարծում եմ, արդեն սահուն կանցնենք մի իրավիճակի, որը երկրում սկիզբ կդնի կայունության։ Նիկոլ Փաշինյանը ինչպես միշտ իրադարձությունները մանիպուլացնում է։ Իրականում հեղաշրջման փորձ կլիներ այն ժամանակ, երբ բանակը փորձեր վերցնել իշխանությունը, բանակը ընդամենը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այնպես, ինչպես դա պահանջել են մեր երկու կաթողիկոսները, բուհերը, այդ թվում՝ Մայր բուհը եւ ժողովուրդը։ այնպես որ դա ընդամենը մանիպուլացիոն հայտարարություն է։ Բանակը հանդիսանում է երկրի եւ պետականության անվտանգության երաշխավորը, եւ այս կոչը հենց դրա մասին է։

Կարծում եմ, որ հիմնական պատճառը վախն է, որ հրաժարականից հետո ստիպված պիտի լինի նստել մեղադրյալի աթոռին»,-այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դանիելյանը:

Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանը կարող է անել եւ ուզում է երկրորդ «Մարտի 1», բայց ժողովուրդը արդեն նրան այդ շանսը չի տա։

«Մարտի 1-ը իհարկե հիշարժան օր է, բայց ամոթալի օր է մեր երկրի, մեր ժողովրդի համար, որովհետեւ մարտի 1-ին անկախությունից ի վեր առաջին անգամն էր, երբ խուժանը մայրաքաղաքի կենտրոնում հարձակումներ էր գործում եւ ավերում էր երկիրը, եւ այդ ժամանակ, ի պատիվ գործող իշխանությունների, նրանք կարողացան կանխել այդ խժդխությունները, բայց Նիկոլը, գալով իշխանության, վայրագությունների մասնակիցներին կաշառեց բառիս բուն իմաստով, որպեսզի օգտագործի իր քաղաքական նպատակներով։ Չնայած այդ ամենին՝ կարծում եմ, որ «Մարտի 1»-ը Նիկոլի եւ իր թիմի ամոթի օրն է եւ մեր ժողովրդի ամոթի օրն է, որովհետեւ ժողովրդի որոշ մաս եւս տրվեց Նիկոլի մանիպուլացիաներին։

Նիկոլ Փաշինյանը կարող է եւ ուզում է երկորդ «Մարտի 1», բայց ժողովուրդը արդեն նրան այդ շանսը չի տա։ Նիկոլը իր թիմի հետ միասին մնացել է մերկ, չունի աջակիցներ»,- նշեց նա։ 

Դանիելյանի խոսքով` Նիկոլի օրոք գնալ ընտրությունների նշանակում է երկիրը պահել պերմանենտ տուրբուլենտ վիճակի մեջ. «Մենք հիմա տեսնում ենք՝ ինչ է կատարվում երկրում, պետականությունը ավազի նման մատների արանքով հոսում է, օրեցօր մենք այն կորցնում ենք, Նիկոլի օրոք ընտրությունները կնշանակի այս իրավիճակի շարունակություն։ Ես կարծում եմ, որ նույնիսկ Նիկոլի հրաժարականի դեպքում անհապաղ պետք չէ գնալ ընտրությունների, որովհետեւ պետք է ժամանակ, որպեսզի երկրում կայունանա իրավիճակը, կան անհրաժեշտ քայլեր, որոնք պետք է արվեն, առաջին հերթին դրանք մեր գերիների, անհետ կորածների հարցերն են, երկրում կայուն իրավիճակի ստեղծումն է, մեկ տարի անց կարելի է գնալ արտահերթ ընտրությունների։ Կարծում եմ՝ նախագահը արդեն արեց այն, ինչ պետք է աներ, ինչ սահմանադրորեն վերագրված է իրեն, հիմա ես կասեի, որ գնդակը ժողովրդի դաշտում է, մենք պետք է որոշենք այդ հարցը»։

 

Տպել
Ամենաշատ