News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Մոսկվայում Թուրքիայի դրոշներով ավտոմեքենաների վարորդները կատարել են վտանգավոր մանեւրեր Վարշավյան մայրուղում: «Մոսկվա» գործակալության հաղորդմամբ՝ վարորդները բերման են ենթարկվել:

Ինչպես հաղորդում է Մոսկվայում ՌԴ ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայությունը, այսօր՝ 15:35-ի շրջանում Վարշավյան մայրուղում մի քանի թեթեւ մարդատար ավտոմեքենա շարժվել է երթեւեկելի մասով՝ կոպտորեն խախտելով երթեւեկության կանոնները:  ՃՈ աշխատակիոցները պարզել են վարորդների ինքնությունը եւ ժամերի ընթացքում բերման ենթարկվել Արտյուխինայի փողոցում: Իրավախախտների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների մասին արձանագրություններ»,-ասած է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ տրանսպորտի եւ ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման մայրաքաղաքային դեպարտամենտի մամուլի ծառայությունը տելեգրամյան ալիքում հայտնել է, որ փետրվարի 28-ի ցերեկը Վարշավյան մայրուղում մի քանի ավտոմեքենա շարժվել է հանդիպակաց ուղղությամբ՝ խոչընդոտելով ամբողջ երթեւեկությունը: Նրանք կատարել են վտանգավոր մանեւրեր՝ երթեւեկել են հետադարձ ուղղությամբ, կտրուկ կանգնեցրել մեքենան, որից հետո առհասարակ ամբողջությամբ փակել են մարյուղու երթեւեկությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ