News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայկական ընդդիմությունը վստահ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտվել է, եւ մնում է իրավաբանորեն ձեւակերպել նրա հեռացումը, ապա հետաքննել իշխանությունների ինչպես գործողությունները, այնպես էլ անգործությունը: Սակայն կառավարության ղեկավարն այլ կերպ է մտածում: Նա փորձում է պահել աթոռը` օգտագործելով փողոցային պայքարի իր սիրած մարտավարությունը: Ավելի վաղ դա օգնեց նրան վերցնել իշխանությունը, այժմ նա հույս ունի պահպանել այն` ցուցադրելով ժողովրդական աջակցությունը: Մարտի 1-ին պարզ կդառնա` վարչապետը դեռ ունի այդ ռեսուրսը, թե՞ ոչ, գրում է «Կոմերսանտ»-ը:

Նիկոլ Փաշինյանը, ում ժողովրդականությունը հօդս ցնդեց Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում պարտությունից հետո, հույս ունի, որ «փողոցը» կերկարաձգի իր կյանքը իշխանությունում եւ քաղաքականության մեջ: Դա կարող է աշխատել այն պայմաններում, երբ վարչապետի ընդդիմախոսներն ի վիճակի ճնշում գործադրել նրա վրա չեն փողոցային զանգվածների միջոցով:

Մարտի 1-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանը խոստացավ խոսել ռազմական հեղաշրջման փորձի մասին. ահա թե ինչպես է նա անվանել ՀՀ գլխավոր շտաբի բարձրագույն սպայակազմի` վարչապետի պաշտոնաթողության մասին վերջին պահանջը:

Զինվորականների հայտարարությունը առճակատում առաջացրեց պարոն Փաշինյանի եւ երկրի նախագահ Արմեն Սարգսյանի միջեւ, որը հրաժարվեց հաստատել Գերագույն շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին Նիկոլ Փաշինյանի միջնորդագիրը` փաստաթուղթը վերադարձնելով կառավարությանը: Եթե ​​վարչապետը կրկին փորձի աշխատանքից հեռացնել զինծառայողին, ապա կոնֆլիկտով ստիպված կլինի զբաղվել Սահմանադրական դատարանը:

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը դժվար թե պահպանի իր պաշտոնը. «Նա փորձում է սոցիալական պառակտում առաջացնել եւ ապավինել հասարակության այն հատվածին, որին կհաջողվի մոբիլիզացնել: Դա փոքր մաս է, հատկապես եթե հանենք վարչական բաղադրիչը: Սակայն ինչ-որ հատվածի նրան կհաջողվի հավաքել: Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, որ վարչապետը կշարունակի պաշտոնավարել: Իրավիճակից որպես հաղթող դուրս գալու համար բռնապետություն, ընդդիմության դեմ ռեպրեսիաներ են հարկավոր: Սակայն այն կառավարիչը, որին դեմ է բանակը, բռնապետ չի կարող լինել: Հիմա հարցը դիալեկտիկական է. կամ դու լուծման մի մասն ես, կամ` խնդրի մի մասը: Փաշինյանը խնդրի մաս է, եւ առանց նրա հեռանալու ճգնաժամը չի կարող լուծվել»: Սակայն նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա, նշում է փորձագետը, նրա քաղաքական ուժը «կշարունակի կառչել իշխանությունից»:

Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ «գորգի տակ» ակնհայտորեն բանակցային գործընթաց է ընթանում եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու տարբեր տարբերակներ են քննարկվում: «Նրանք կարող են ինչ-որ կերպ կարգավորել քաղաքական խնդիրը: Սակայն շատ նյուանսներ եւ նրբություններ կան` ով եւ ինչպես է կազմակերպելու այդ ընտրությունները»,- ասում է նա: Բայց ավելի վստահորեն ենթադրություններ անելու համար հարկավոր է անցնել մարտի 1-ը: Ընդդիմության եւ իշխանությունների հանրահավաքները ոչ թե պարզապես նույն քաղաքում կանցկացվեն, այլեւ` գրեթե նույն ժամին: Առաջինը հանրահավաքը կսկսվի Մոսկվայի ժամանակով 17:00-ին, իսկ երկրորդը` 17:30-ին. դա անակնկալներով է հղի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ