News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Փետրվարի  28-ի գիշերը, ժամը 01.40-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Դալար գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկը մարդ է մտել, հնարավոր է՝ գողություն է անում։ Հինգ րոպե անց Արտաշատի բաժնի օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր։ Արագ արձագանքման արդյունքում տուն մտած տղամարդը տեղում բռնվեց։ Պարզվեց  ինքնությունը՝ Քաջարանի բնակիչ էր, 64 տարեկան։ Դեպքի վայր գնացին նաև տարածքային նախաքննական մարմնի ծառայողները։

Դեպքի վայրում կատարված քննչական գործողությունների ընթացքում պարզվեց, որ 64-ամյա տղամարդը ապօրինի մուտք էր գործել տան հողամաս, ապա մտել ներս, տակնուվրա արել տունը։ Ընդ որում, արդեն երրորդ անգամ էր մտնում նույն տուն։ Այս դեպքում գողությունը դարձավ փորձ, քանի որ Արտաշատի ոստիկանները հանցանքի վայրում բռնեցին նրան։ Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել Արարատի մարզային քննչական վարչություն ու ձերբակալվել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ