News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գանայի նախագահ Նանա Ակուֆո-Ադոն դարձել է աշխարհում առաջին մարդը, ով COVAX ծրագրի շրջանակում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Ծրագիրը նպատակ ունի ապահովել զարգացող երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Graphic-ին:

Պատվաստումը կատարվել է երկրի մայրաքաղաք Աքրայում ռազմական հոսպիտալում: Օգտագործվել է AstraZeneca-ի պատվաստանյութը:

«Կարեւոր է, որ ես օրինակ եմ ծառայում մյուսներին եւ ցույց տալիս, որ այդ պատվաստանյութն անվտանգ է: Կարեւոր է, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի իրեն հարմարավետ զգա՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելով»,-ասել է 76-ամյա Ակուֆո-Ադոն: Նա նշել է, որ մինչեւ տարեվերջ կպատվաստվի 20 մլն մարդ կամ էլ երկրի բնակչության երկու երրորդը:

Գանային մատակարարվել է AstraZeneca-ի պատվաստանյութի 600 հազար դեղաչափ: Գանայից հետո պատվաստանյութի խմբաքանակ է ստացել հարեւան Կոտ դԻ’վուարը, որտեղ, ինչպես ակնկալվում է, զանգվածային պատվաստում կսկսվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ