News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու՝ կապված 9-ամյա աղջկա մահվան հետ, որը բազմիցս ծեծի է ենթարկվել «էկզորցիզմի» ծիսակատարության ժամանակ, հայտնում է AFP-ն:

Երկու կասկածյալներ` էկզորցիզմ կատարած կինը եւ աղջկա մայրը, կանգնել են դատարանի առջեւ, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել աղջկա մահվան մեջ: Դատարանը վճռել է կասկածյալներին կալանքի տակ պահել մինչեւ մարտի 12-ը:

Ոստիկանության ներկայացուցիչ Աջիտ Ռոհանի խոսքով՝ մայրը հավատացել է, որ իր դստեր մեջ դեւ կա եւ նրան տարել է էկզորցիստի տուն՝ չար ոգին հանելու ծես կատարելու համար:

Էքսորցիստը նախ երեխային պատել է յուղով, ապա սկսել է ձեռնափայտով ծեծել նրան: Երբ աղջիկը կորցրել է գիտակցությունը, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ