News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այստեղ , այս հրապարակում միանգամից Գլխավոր շտաբի երեք պետեր կան՝ ես, գեներալ-գնդապետ յուրի Խաչատուրովը եւ գեներալ գնդապետ Մովսես Հակոբյանը: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Այսօր մարտի 1-ն, «Մարտի 1»-ի հիմնական ոջրագործը, զանգվածային անկարգություններ կազմակերպողը եւ դրա համար դատված անձնավորությունը Նիկոլ Փաշինյանը, նորից հանրահավաք է կազմակերպում եւ փորձում է մարդկանց մոլորության մեջ գցել, որովհետեւ 2008-ին նաեւ մենք՝ հայկական բանակը, արդեն զգում էինք, թե ուր են տանում մեր ժողովրդին, դեպի զանգվածային անկարգություններ: Դրա համար դատվածությունը նույնիսկ իրենց իշխանության օրոք պահպանվում է Նիկոլ Փաշինյանի վրա»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանն անդրադարձավ Գլխվոր շտաբի հայտարարությանը՝ նշելով. «Բանակը ճիշտ է արել, բանակի հրամանատարությանը վարչապեն իրավունք չունի ոչ պաշտոնից ազատելու, ոչ հետապնդելու: Ճիշտ է, ասում են՝ բանակը պետք է քաղաքական չեզոքություն ցուցաբերի, բայց նրանք քաղաքական չեզոքություն են ցուցաբերում, չեն խառնվում այս հանրահավաքներին: Բայց իրենք իրենց տեսակետն են արտահայտում, որպես ՀՀ քաղաքացի»:

Նա խոսեց նաեւ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի մասին. «ՏԻՄ-եր, դպրոցներ,  գործարարներ, օլիգարխների հատ առ հատ գրել են, ցուցակ կազմել, բերել Հանրապետության հրպարակ: Եթե դու կարող էիր հատ առ հատ ցուցակ կազմել ու բերել հրապարակ, ինչու դու դա չարեցիր այդ 44 օրվա ընթացքում, ինչու չկազմակերպեցին ու չտարար, որ մենք այնտեղ հաղթանակ տանենք: Մենք մեր բանակի կողիքն ենք եւ անպայման ունենալու ենք հաղթանակ»,-ասաց Սեյրան Օհանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ