News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Էլեկտրոնային առեւտրի ճապոնական Rakuten հսկան թույլ կտա իր հաճախորդներին բիթքոինով եւ այլ կրիպտոարժույթով վճարել ամբողջ երկրում հազարավոր վաճառքի կետերում: Ինչպես գրում է Yahoo Finance-ը, Rakuten Wallet դրամապանակի օգտվողները կկարողանան բիթքոինը, Bitcoin Cash-ը եւ Ethereum Rakuten Cash-ը փոխանակել Rakuten-ի սեփական Cash էլեկտրոնային արժույթի հետ, ինչը, իր հերթին, կարող է լրացնել Pay App հավելվածի կամ վճարային քարտի հաշիվը, հաղորդում է 3DNews-ը:

Ընկերությունը խոստանում է միջնորդավճարներ չգանձել նման փոխանցումների համար: Փոխարկման սահմանները կտատանվեն ամսական 1000 իենից (9,5 դոլար) մինչեւ 100 000 իենի (937 դոլար) միջեւ: Սա հնարավորություն կտա հաճախորդներին Ճապոնիայի հազարավոր մանրածախ կետերում գնումների համար վճարել կրիպտոարժույթներով՝ օգտագործելով Rakuten-ի հավելվածները կամ քարտերը:

Այս տարվա գարնանը ընկերությունը նախատեսում է Pay App հավելվածով իր կրիպտոդրամապանակի ուղիղ ինտեգրացիա իրականացնել: Rakuten Wallet-ի նախագահ Տացույա Յամադան ավելի վաղ նշել էր, որ ընկերության նպատակը «կրիպտոարժույթները Ճապոնիայում ամենօրյա վճարումների համար մատչելի դարձնելն է»: Ավելի ուշ Rakuten-ը հաճախորդներին թույլատրել է օգտագործել իրենց վաստակած հավատարմության միավորները՝ կրիպտոարժույթներ գնելու համար:

Ֆինանսական JPMorgan հոլդինգի տվյալներով՝ Rakuten Wallet-ում ավելի քան 95 միլիոն օգտվող է գրանցված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ