News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Հարյուրհազարավոր եզդիների համար եռագույնը և եզդիական դրոշը նույն խորհրդանիշն ունեն, որովհետև Հայաստանը մեր համար հայրենի տուն է։ Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Մալա Էզդիա - Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանը՝ ծածանելով եզդիական դրոշը։

«Երբ մեր երեխաներին մայր հողին էինք հանձնում, երկու դրոշով էինք  ծածկում՝ եռագույնով և եզդիական դրոշով»,- նշեց Այսեր Իսոյանը։

Նա խնդրեց ԱԺ «Իմ քայլը» դաշինքի եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանին հանդես չգալ եզդի ազգի անունից։

«Աշխատանքային օրերին խորհրդարանում է լինում, ճիշտ է, ասում են՝ եզդի ազգից ուղարկված պատգամավոր, սակայն իրականում Նիկոլ Փաշինյանի կամքը կատարող պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ Ազգի անունից հանդես չգաս երբեք, ես քեզ խնդրում եմ։ Ինքն արժանապատիվ ընտանիքի ու գերդաստանի զավակ է, բայց այսօր դարձել է խամաճիկի կամակատար»,- ասաց Այսեր Իսոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ