News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահի որդի Վիկտոր Լուկաշենկոն պահեստազորի գեներալ-մայոր է դարձել: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ավելի վաղ Լուկաշենկոն իր ավագ որդուն Ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականի պաշտոնից ազատելու հրամանագիր էր ստորագրել՝ «ընտրովի պաշտոնի անցնելու կապակցությամբ»:

Փետրվարի 26-ին Վիկտոր Լուկաշենկոն ստանձնել է Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը: Այս պաշտոնում նա փոխարինել է իր հորը, ով գերատեսչությունը ղեկավարում էր 1997 թվականից: Վիկտոր Լուկաշենկոն 2019 թվականից ԱՕԿ-ի առաջին փոխնախագահն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ