News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մյասնիկյանի արձանի մոտ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած Մարտի 1–ի զոհերի հիշատակի երթը։ Երթը մեկնարկել էր  Հանրապետության հրապարակից՝ հանրահավաքից անմիջապես հետո, այն շարժվեց դեպի Մաշտոցի պողոտա, ապա Կորյունի, Աբովյան փողոցներով հասավ Մյասնիկյանի արձանի մոտ։

Լարված իրավիճակ ստեղծվեց, երբ երթի մասնակիցները հասան Ֆրանսիայի հրապարակ, ոստիկանները պատ կազմեցին եւ չթույլատրեցին ցուցարարներին առաջանալ դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ այդ պահին ընթանում էր ընդդիմության հանրահավաքը։  Երթի մասնակիցներն արձագանքեցին սուլոցներով, հայհոյանքներ հնչեցրեցին, նաեւ չմոռացան «դըմփ, դըմփ, հու» անել։

Նշենք, որ այդ երթի ընթացքում մի քանի անգամ հնչեց «դըմփ, դըմփ, հու»–ն,  դրան հատկապես  ոգեւորված մասնակցում էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Ի դեպ, NEWS  տեսախցիկը ֆիքսել է, որ երթի մասնակիցների ոտքերի տակ ընկած էին Նիկոլ Փաշինյանի նկարով եւ հողատու գրությամբ թռուցիկներ։

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին ու դրանից հետո մեկնարկած երթին, վարչապետին ուղեկցում էր կինը՝ Աննա Հակոբյանը։ Երթի ավարտին, մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Մյասնիկյանի արձանի մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ