News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 170 անդամներ ստորագրել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակ, որում նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են արել զբաղվել Թուրքիայում մարդու իրավունքների «անհանգստություն առաջացնող» խնդրով, հաղորդում է Reuters-ը:

Նամակում նշվում է, որ Թուրքիան երկար ժամանակ եղել է ԱՄՆ-ի կարեւոր գործընկերը, սակայն նախագահ Թայիփ Էրդողանի վարչակազմը սրել է հարաբերությունները:

«Մարդու իրավունքների ռազմավարական խնդիրները զգալի ուշադրության են արժանանում մեր երկկողմ հարաբերություններում, բայց Թուրքիայում մարդու իրավունքների լուրջ խախտումները եւ ժողովրդավարությունից նահանջը նույնպես լուրջ մտահոգություն են առաջացնում»,- ասվում է նամակում:

Էրդողանը փետրվարի 20-ին հայտարարել է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ընդհանուր շահերը գերակշռում են նրանց տարաձայնություններին, եւ Թուրքիան ցանկանում է բարելավել համագործակցությունը Վաշինգտոնի հետ:

Վաշինգտոնը նաեւ բազմիցս մտահոգություն է հայտնել իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ: Օրենսդիրների նամակում ասվում է, որ Էրդողանը եւ նրա կուսակցությունը թուլացրել են Թուրքիայի դատական համակարգը, քաղաքական դաշնակիցներին նշանակել են առանցքային ռազմական եւ հետախուզական պաշտոններում, եւ անօրինական կերպով բանտարկել են քաղաքական հակառակորդներին, լրագրողներին եւ փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ