News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մի բան հաստատ գիտեմ՝ զինված ուժերին, նրա հրամանատարին ուղղված մեղադրանքները չպետք է անպատասխան թողնել։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Եթե դիտարկենք Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին վերաբերող հատվածը, ապա այն, մեղմ ասած, հակասական է, տրամաբանության մեջ չի տեղավորվում։

Նախ Փաշինյանը նշում է՝ «այս պահի դրությամբ Զինված ուժերը եւ Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել», ապա հաջորդ ձեւակերպմամբ նշում, որ գեներալ Գասպարյանը դավաճանություն է կատարել։

Եթե Օնիկ Գասպարյանն, ըստ Փաշինյանի, կարմիր գծեր չի հատել, ապա ինչպե՞ս է ստացվում, որ դավաճանություն է կատարել։

Երկրորդ, մարդուն պետական՝ երկրի թիվ մեկ զինվորականին, դավաճանության մեղադրանք է ներկայացնում ոչ թե սովորական ֆեյսբուքյան օգտատեր, այլ երկրի վարչապետ։

Վարչապետ Փաշինյանը դեմքի լուրջ արտահայտությամբ խոսում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի «դավաճանության» մասին, ապա դըմփ-դըմփ-հու գոռալով «սգո երթի» մեկնում։

Դեռ չգիտեմ՝ գիտակցվա՞ծ, թե՞ չգիտակցված ձեւով, Փաշինյանը բանակին եւ անձամբ Օնիկ Գասպարյանին կտրուկ գործողությունների է մղում։

Մի բան հաստատ գիտեմ՝ զինված ուժերին, նրա հրամանատարին ուղղված մեղադրանքները չպետք է անպատասխան թողնել։

Պետք է դիտարկել անհրաժեշտ քայլերը իրավական, քաղաքական, բարոյական հարթություններում»,- գրել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ