News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի առավոտյան պղնձի արժեքը նվազում է փետրվարին ռեկորդային աճից հետո շտկման հաշվին, ինչպես նաեւ դոլարի փոխարժեքի ամրապնդման ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»: 

Comex բորսայում պնձի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,39 տոկոսով՝ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) հասնելով 4,0435 դոլարի: Անցյալ շաբաթ պղնձի գինը հասել էր 2011 թվականի օգոստոսի 2-ից ի վեր առավելագույն մակարդակին՝ 4,3755 դոլարի:

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երկուշաբթի կայացած սակարկությունների արդյունքներով պղնձի մեկ տոննայի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով նվազել էր 0,36 տոկոսով՝ հասնելով մինչեւ 9044 դոլարի, այլումինի՝ 1,16 տոկոսով, մինչեւ 2129,5 դոլար, ցինկի արժեքն աճել էր 0,84 տոկոսով՝ տոննայի դիմաց հասնելով մինչեւ 2816 դոլարի

Պղինձն էժանանում է ավելի վաղ ռալիի շտկման դինամիկայի շրջանակում: Պղինձն անցյալ ամիս թանկացել էր 2016 թվականի նոյեմբերից ի վեր առավելագույն տեմպերով՝ 15 տոկոսով: Ընդ որում՝ մետաղի գինը 2011 թվականից ի վեր մինչեւ ռեկորդային նիշի էր բարձրացել անցյալ շաբաթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ