News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի քննարկման ժամանակ նախքան հերթական նիստերի օրակարգը հաստատելը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրաձայնեց, որ օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները արտահերթ նիստ էին հրավիրել, բայց նիստը տեղի չունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի չներկայանալու և ԱԺ խորհրդում քվորման բացակայության պատճառով:

«Դուք՝ որպես Ազգային ժողովի նախագահ, պարտավոր եք անաչառ լինել նման հարցերում, եթե որոշում կար, որ խորհրդի նիստը պետք է բոյկոտվի, չկայանա և ընդդիմության օրակարգով արտահերթ նիստ չհրավիրվի, դուք նվազագույնը պետք է ներկայանայիք, բացեիք այդ նիստը և մեզ իրազեկեիք՝ որպես ԱԺ նախագահ, բայց դուք չեք կատարում ձեր պարտականությունները:

Ես նաեւ չեմ տեսնում Ձեր դերակատարումը երկրում ստեղծված ճգնաժամի լուծման համատեքստում, ի՞նչ դերակատարում ունեք ճգնաժամից դուրս գալու հարցում: Օրակարգից դուրս հարց են տալիս, ջղայնանում եք:

Կա՛մ դուք պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-րդից, որ արհամարհել եք, կա՛մ էլ եթե ոչ՝ պետք է հրաժարական տաք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց. «Ես ձեզ խորհուրդ կտայի ավելի շատ մտածել սեփական պարտականությունների՝ այլոց ընկալման մասին, եւ զերծ մնալ իմ պարտականությունների՝ ձեր ընկալման այդպիսի ներկայացումից: Առաջարկում եմ անկեղծ ջանք գործադրել իրավիճակի հանգուցալուծման համար: Ես անկեղծ ասեմ, ես չեմ կարծում, որ ձեր ներկայացրած առաջարկը ուղղված էր հանգուցալուծմանը: Հակառակ տպավորությունն ունեմ: Կարծում եմ՝ սա մի փոքր բարդություն ավելացնելու փորձ էր ամբողջ խճանկարին:

Իմ պարտականությունների կատարումը ես իրականացնում եմ պատշաճ կարգով և ձեր նշաժ ԱԺ խորհրդի նիստին չներկայանալը նաև իմ իրավունքներից մեկն է, գուցե ես չեմ ներկայացել քաղաքական նկատառումներով կամ առողջական»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ