News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի առջու բողոքի ակցիայի ժամանակ այսօր առավոտյան յոթ մարդ է բերման ենթարկվել: Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Քաղաքացիական ակտիվիստները, ինչպես նաեւ ընդդիմության կողմնակիցներն ու առաջնորդները, ովքեր պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել եւ ազատ արձակել «քաղբանտարկյալներին», պիկետավորում են օրենսդիր մարմնի շենքը: Ցուցարարների խմբերը հավաքվել են մուտքերի մոտ` կարգախոսներով եւ ավտոմեքենաների ազդանշաններով իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներին դիմավորելու համար:

Իրավիճակը մի քանի անգամ սրվել է: Ոստիկանությունը ցուցարարներից պահանջել է դուրս գալ փողոցի երթեւեկելի հատվածից եւ բարձրանալ մայթի վրա: Բախումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ՆԳՆ աշխատակիցները սկսել են ակտիվիստներին հետ մղել ճանապարհից: Արդյունքում յոթ մարդ է բերման ենթարկվել Վրաստանի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն` ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար

Ցուցարարները հայտարարում են, որ ձերբակալությունների ընթացքում ոստիկանությունը շատ կոշտ է գործել` ֆիզիկական ուժ կիրառելով:
«Ակցիան դեռ չէր սկսվել, իսկ նրանք [ցուցարարները] արդեն առեւանգվել են: Սրանք իշխանությունների մեթոդներն են: Ոստիկանությունը մեկ անձի անվտանգության ծառայության են վերածվել... Նրանք պաշտպանում են մի անձի հարմարավետությունը»,- ասել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Զաալ Ուդումաշվիլին:

Իրավիճակը տեղում շարունակում է լարված մնալ: Խորհրդարանի լիագումար նիստը դեռ չի սկսվել: Մինչ այժմ խորհրդարանական մեծամասնության անդամների ոչ մի մեքենա այնտեղ չի երեւացել: Լրատվամիջոցները ենթադրում են, որ անհարմարությունից խուսափելու համար նրանք աշխատանքի են ժամանել դեռ ակցիայի մեկնարկից առաջ` առավոտյան 7-8-ին:

Ընդդիմությունը հայտարարել է անժամկետ բողոքի ցույցեր սկսելու մասին` դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանի ոստիկանական գրոհից եւ դրա նախագահ Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո: Խորհրդարանի մոտ վրաններ են տեղադրել, որտն էլ դարձել է բողոքի ցույցերի կենտրոնը: Իշխանությունների ընդդիմախոսները մտադիր են շարունակել փողոցային ակցիաները, քանի դեռ նրանց պահանջները չեն բավարարվել: Ընդդիմությունը չի պատրաստվում չեղարկել հավաքները իշխող թիմի հետ բանակցությունների վերսկսման պատճառով: Նրանք կարծում են, որ բողոքները կօգնեն ավելի արդյունավետ դարձնել քաղաքական երկխոսությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ
Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը», «Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ
Ամենաշատ