News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Առաջ քաշելով կիսանախագահական կառավարման համակարգի մասին գաղափարը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձում է տարբեր մանիպուլյացիաներով պահել իշխանությունը: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ Փաշինյանը ժամանակին կիսանախագահական մոդելը համարում էր ձախողված կառավարման համակարգ եւ խորհրդարանական համակարգը համարում ավելի ճկուն եւ ժողովրդավարական:

Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ Փաշինյանի օրոք ցանկացած քաղաքական միջոցառում կեղծված կլինի՝ հաշվի առնելով վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառումը նախօրեին: «Փաշինյանն ունակ չէ ազատ եւ արդար ընտրություններ կամ հանրաքվե անցկացնելու, նա պետք է հեռանա: Երեկվա հանրահավաքը հերթական պարտությունն ու խայտառակությունն էր, քանի որ նախկինում նա կարող էր հավաքել 100 հազար մարդ, իսկ հիմա՝ 20 հազար»,-նշեց պատգամավորը:

Նրա գնահատմամբ՝ երեկ իշխանությունն, ըստ էության, երեկույթ էր կազմակերպել, ինչը անհարգալից վերաբերմունք է Ղարաբաղի, զոհերի հիշատակի եւ գերի ընկածների նկատմամբ: «Դա նման էր Հայաստանում Ալիեւի գրասենյակի հաղթական շքերթի: Փաշինյանը երեկ մարդկանց մեղադրում էր դավաճանության մեջ, ապա նրանց երկխոսության կոչ անում»,-ասաց Զոհրաբյանը:

Նա վստահեցրեց, որ ընդդիմությունը չի հեռանա Բաղրամյան պողոտայից, քանի դեռ Փաշինյանը չի հասկացել, որ պետք է հեռանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ