News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ստացվող հաղորդումների, այդ թվում` ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների, մարդկանց` իշխանության հանրահավաքին բերելու նպատակով վարչական ռեսուրսների բարբարոսական կիրառման բազմաթիվ դեպքերի կապակցությամբ ես  կդիմեմ Գլխավոր դատախազություն եւ Ոստիկանություն: Այս մասին մարտի 2-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա պարզաբանեց, որ ԶԼՄ-ները գրում են մարդկանց կաշառք բաժանելու դեպքերի մասին` հավելելով, որ իրեն անձամբ զանգահարել է Սյունիքի մարզպերատանի աշխատակցուհին եւ հայտնել, որ իրենց ստիպում են գալ հանրահավքաին եւ մարդ բերել իրենց հետ, սակայն մայրաքաղաք հասած քաղաքացիները միացել են ընդդիմության հանրահավաքին: «Ես շատ ազդանշաններ եմ ստանում այն ​​մասին, որ մարզերից մարդկանց հանրահավաքի են բերել աշխատանքից հեռացման սպառնալիքով: Հրապարակ են բերել դպրոցների տնօրեններին, պետական ​​գերատեսչությունների, տեղական իշխանությունների եւ նույնիսկ հոգեբուժարանների աշխատակիցներին: Մարդկանց փաստացի բերման են ենթարկել` շոու եւ երեկույթ անցկացնելու համար»,- ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը մի դեպք պատմեց, երբ Ստեփանավանում անապահով քաղաքացիներին կոչ են արել կա՛մ փակել նրանց պարտքերը խանութում, կա՛մ միանալ Փաշինյանի հանրահավաքին, որպեսզի հետագայում հնարավոր պարտքով սնունդ վերցնել: «Փաշինյանը, ով իր ողջ կարիերայի ընթացքում բարձրաձայնում էր վարչական ռեսուրսների օգտագործման խնդրի մասին, դիմում է դրան անասելի մասշտաբներով: «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունը լքած Սոֆյա Հովսեփյանն ինքն է խոստովանել, որ այժմ համատարած է այն, ինչի դեմ իրենք պայքարում էին»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ