News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2020 թվականին ՃՏՊ-ների թիվը նվազել է՝ համեմատած 2019 թվականի հետ:

Եթե 2019 թվականին գրանցվել է 3443 ՃՏՊ, ապա 2020-ին՝ 2855: 2019-ին ՃՏՊ-ների զոհերի թիվը եղել է 253, 2020-ին՝ 217: 2019-ին վիրավորների թիվը եղել է 4960, 2020-ին՝ 4203: 2020 թվականին պանդեմիայի հետեւանքով հանրապետությունը մի քանի ամիս գտնվում էր կարանտինի մեջ, չէին աշխատում ուսումնական հաստատությունները, տեղաշարժն իրականացվում էր հատուկ անցաթղթով:

Միեւնույն ժամանակ, ոստիկանությունը խոշոր ՃՏՊ-ներ է ֆիքսում զոհերով եւ վիրավորներով: Շատ «փոքր» ՃՏՊ-ներ չեն հայտնվում վիճակագրության մեջ: Խախտումները, որոնք չեն ֆիքսում արագաչափերը, տեսանկարահանող սարքերը, մնում են առանց որեւէ ուշադրության: Սակայն մարդկային բնությունն այնպիսին է, որ անօրինությունը ծնում է հանցանք: Խնդրի մասին վկայում են վերջին շրջանում սարսափելի վթարները:

Եթե նախկինում Հայաստանում «ջիգիթներն» իրենց թույլ էին տալիս կարմիր լույսի տակ կամ հանդիպակաց ճանապարհով քշել, ապա հիմա դա տարածված է գրեթե ամենուր: Բնականաբար, այնտեղ, որտեղ տեսախցիկ չկա: Օրինակ՝ Իսակովի պողոտայում գրեթե մեկ տարի առաջ հայտնվել է լուսացույց, որպեսզի կրճատվի ՃՏՊ-ների թիվը: ՃՏՊ-ների թիվը չի նվազել, ամեն օր կարելի է նկատել, թե ինչպես են շտապողները «սահում» կարմիր լույսի տակ:

Կրկնենք՝ ամենուր, որտեղ չկա տեսախցիկ, կարելի է նկատել ամեն տեսակի խախտում: Հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է միանգամից մի քանի մեքենա հանդիպակաց ճանապարհով ընթանում:

Տեսանյութում ավտոմեքենայի վարորդը «հերոսաբար» առաջ է անցնում այլ ավտոմեքենաներից հանդիպակաց ճանապարհով հետիոտնային անցման մոտ: Հուսով ենք, որ ոստիկանությունն ուշադրություն կդարձնի այս հրապարակմանն ու հետեւողական կլինի խախտողներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Թող սա դաս լինի վարորդներին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Ամենաշատ