Պատերազմի ընթացքում Ռուսաստանի գործողությունները հնարավորինս դաշնակցային էին: Այս մասին մարտի 2-ին լրագրողներին հետ զրույցում ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ ծագած խնդիրների մասին ռուս գործընկերներին հայտնի է ոչ պակաս, քան հայկական կողմին: «Կարծում եմ, որ ռուսական զենքը լավագույնն է»,- հավելեց Սիմոնյանը «Իսկանդերի» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ կապված սկանդալից հետո: