News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանացի ռեստավրատոր եւ արվեստաբան Ռոնալդ Մուրը հայտարարել է, որ Տիցիանի կորած աշխատանքը հայտնաբերել է Անգլիայի նահանգային ծխական եկեղեցիներից մեկում, որտեղ այն կախված էր ավելի քան մեկ դար, հայտնում է «Լենտա»-ն` վկայակոչելով The Telegraph-ը:

Արվեստների պատմաբանի խոսքով` Վերածննդի դարաշրջանի կտավներից մեկը նա պատահաբար էր նկատել Սուրբ Միքայելի եւ բոլոր հրեշտակների տաճարում Լեդբերի քաղաքում: Այնտեղ նա ժամանել էր «Խորհրդավոր ընթրիքի»` Լեոնարդո դա Վինչիի որմնանկարի 19-րդ դարի կրկնօրինակի վերականգնման համար: Ռեստավրատորը եկեղեցու հեռավոր անկյունում նույն թեմայով կտավ էր նկատել, որը ակնհայտորեն ավելի վաղ էր նկարված:

Նկարի վրայից հեռացնելով խունացած լաքի մի քանի շերտը` նա հայտնաբերել էր Տիցիանի ինքնանկարն առաքյալներից մեկի կերպարում: Արվեստաբանը ենթադրել էր, որ Տիցիանի դեմքը կտավին կարող էր ավելացնել նրա որդին եւ ուսանողը` Հորացիո Վեչելին: Կտավը լուսավորելով ուլտրամանուշակագույն ճառագայթներով` ռեստավրատորը հայտնաբերել էր նաեւ նկարչի ստորագրությունը` TITIANVS:

Արվեստի պատմաբանի ունեցած տեղեկության համաձայն` «Խորհրդավոր ընթրիքը» Լեդբերիից ավարտվել է 1580 թվականին: Այդ ժամանակ Տիցիանը եւ Հորացիո Վեչելին մահացել էին չորս տարի առաջ, ուստի աշխատանքն ավարտել էին իտալացի նկարչի մյուս հետեւորդները:

Ռոնալդ Մուրին հաջողվել է գտնել նաեւ նկարի նախորդ տիրոջ նամակը, ում ժառանգները 1909 թվականին այն փոխանցել էր ծխական եկեղեցուն: Նա պնդում էր, որ այն ձեռք էր բերել Վենետիկում գտնվող մենաստանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ