News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի փորձագիտական վերլուծության վարչությունը տարբեր բաժիներով եկել է եզրահանգման, որ այս փաթեթի որոշ կարգավորումներ խնդրահարույց են սահմանադրական սկզբունքի տեսանկյունից ես կխնդրեմ այս մասով հստակ պարզաբանեք։ Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում հայտարարեց անկախ պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ դիմելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին:

«Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների ընթացակարգերի մանրամասն նկարագրությունը եւ այլն որոշակիորեն փոխում են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական քաղաքականության հայեցակարգը։ Այն տնտեսության քաղաքականության մշակման եւ տնտեսական մրցակցության կանխարգելիչ ինստիտուտի հայեցակարգերից փոխվում է այսպես ասած տնտեսական ոստիկանության հայեցակարգի։ Այսինքն՝ ստացվում է, պարոն Գեւորգյան, որ մեր երկրում ձեւավորում է նոր ուժային կառույց՝ ի դեմս ձեր կառույցի։ Այսինքն՝ դուք ձեզ հռչակել եք տնտեսական ոստիկանապետ, եւ սա առաջացրել է որոշակի գործարար շրջանակների անհանգստությունը։

Ես կուզեի իմանալ, թե ինչ նպատակ է հետապնդում նախագիծը, որովհետեւ կարելի է այստեղ խոսել  դրական փոփոխությունների եւ նպատակների մասին, բայց իրականում օրենքը ծառայեցնել որպես մահակ»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Տպել
Ամենաշատ