News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի է, որ 2021 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդներ են դարձել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին եւ բելառուսցի ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան:

Գրանցվել է 329 հավակնորդ, ինչը ամբողջ պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է դարձել, հաղորդում է Reuters-ը:

«Սա ամբողջ ընթացքում երրորդ ամենամեծ թիվն է»,-ասել է Նոբելյան կոմիտեի քարտուղար Օլավ Նյելստադը: Ամենամեծ թվով թեկնածուներ են եղել 2016 թվականին՝ 376:

Այս տարվա հավակնորդների թվում են 234 մարդ եւ 95 կազմակերպություններ:

«Նոմինացիաների նման թիվը ցույց է տալիս, թե որքան մեծ է միջազգային հետաքրքրությունը Խաղաղության նոբելյան մրցանակի հանդեպ»,-հավելել է նա:

Նրա խոսքով՝ դա վկայում է նաեւ այն մասին, որ աշխարհում գոյություն ունեն մի շարք չլուծված հակամարտություններ, պատերազմներ, մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ:

Մրցանակին հավակնում են նաեւ Լրագրողների պաշտպանության կոմիտեն, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Charlie Hebdo-ի նախկին լրագրող Զինեբ Էլ Ռազուին եւ Hong Kong Free Press կայքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ