News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վստահ եմ, որ եթե վարչապետը նման բան է ասել, ուրեմն՝ փաստ կա։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ Գլխավոր շտաբի հայտարարությունն արվել է Սերժ Սարգսյանի դրդմամբ։

«Ես կարծում եմ՝ կարելի է ծառայողական քննություն կամ այլ տիպի հետաքննություն անցկացնել։ Ես քաղաքականապես մոտիվացված եմ հիմա ասելու, որ վարչապետին վստահում եմ, և վարչապետի ասածները միշտ ճիշտ են դուրս գալիս»,- նշեց Ղազարյանը։

Թագուհի Ղազարյանի խոսքով՝ Գլխավոր շտաբից որևէ մեկը սխալ է զեկուցել Փաշինյանին «Իսկանդերի» անարդյունավետության մասին։

«Վարչապետն «Իսկանդերի» մասին դիրքորոշումը չի փոխել , ճշմարտության մասին խոսվել է առ այն, որ վարչապետին Գլխավոր շտաբն այդ հարցում սխալ է զեկուցել և հնարավոր է, որ հենց դա է, որ Տիրան Խաչատրյանը շարունակում է մնալ ազատված։ Այսինքն ՝ ինչ-որ մեկը կա Գլխավոր շտաբում մեղավոր, որ վարչապետին ինչ-որ բան սխալ է զեկուցվել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ