News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այս իշխանությունները խնդիր չունեին բացահայտելու «Մարտի 1»-ը, իրենք խնդիր ունեին ամեն գնով ձերբակալելու հորս: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, բողոքի երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

«Եթե կհիշեք վարչապետի, ԱԱԾ պետի ու ՀՔԾ պետի հեռախոսազրույցները: Այսինքն նպատակը ամեն գնով հորս վրկաբեկելն էր, կալանքի տակ պահելն էր, նաեւ բանակը վարկաբեկելն էր՝ Խչտուրովը, Սեյրան Օհանյանը: Ցույց տալու, որ տեսեք՝ բանակին բերել, կրակել են ձեզ վրա, որը բացարձակ սուտ է»,-ասաց նա:

Հարցին, թե երբ կտեսնենք Ռոբերտ Քոչարյանին ընդդիմության հարթակում, Լեւոն Քոչարյանը պատասխանեց. «Եթե հարթակ բարձրանալու խնդիր լիներ... այսինքն երբ որ լինի, կտեսնեք: Այս պահին նման խնդիր չկա դրված: Ինքն իր աջակցությունն է հայտնել շարժմանը եւ կոչ է արել իմ համախոհներին աջակցել, սատարել: Ես ինքս որպես քաղաքացի մասնակցում եմ բոլոր երթերին, հանրահավաքներին իմ ընկերների, մեր աջակիցների հետ միասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ