News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառուցվածքային փոփոխությունները, իրականում` քաղաքական հետապնդումները, Երեւանի քաղաքապետարանում շարունակվում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Միքայել Սահակյանը:

«Երեւանի քաղաքապետարանում աշխատում եմ շուրջ 12 տարի.

Երեւան համայնքի զարգացման քառամյա առաջին ծրագրի համահեղինակն եմ, որն, ի դեպ, մինչ օրս Երեւանը զարգացնելու բազիսային փաստաթուղթն է,

Երեւանի քաղաքապետարանի արարողակարգի ինստիտուտի կայացման մեջ իմ համեստ ներդրումն եմ ունեցել, որպես ոլորտի պատասխանատու, ինչը թույլ է տվել Երեւանը ներկայանալի դարձնել թե՛ դրսում, թե՛ ներսում Երեւան ժամանած հյուրերի համար:

2016-ից արտաքին կապերի վարչության պետի տեղակալն եմ, ժամանակահատված, երբ Երեւանի միջազգային կապերը հնարավորինս ընդլայնվում էին օրուգիշեր աշխատելու արդյունքում մինչ 2018 թվականի հայտնի իրադարձությունները:

Մի օր կմանրամասնեմ, թե ինչ հաջողություններ ենք արձանագրել ըստ ոլորտների:

Հիմա իրականության մասին. 2018թ-ի վերջերից քանիցս «հորդորել» են՝ ուղիղ եւ անուղղակի ձեւերով՝ դիմում գրել եւ դուրս գալ աշխատանքից, հորդորողները բացարձակ կապ չունեն համայնքային կառավարման հետ, ստացել են մերժում: Ստեղծել են բոլոր հնարավոր իրավիճակները, որ ես ինքս դուրս գամ աշխատանքից, սակայն ես մնացել եմ ու ծառայել հանուն Երեւանի։ Մի օր կմանրամասնեմ, թե քանի անգամ եմ փրկել շատերի երեսը՝ կանխելով Երեւանի բարի համբավի արատավորումը:

Այսօր տեղեկացա, որ այլ տարբերակ չգտնելով՝ ուզում են կրճատել հաստիքս՝ ի վերջո ինձանից եւ չի բացառվում վարչության այլ «անցանկալի» համայնքային ծառայողներից «ազատվելու» համար: Ականջներդ կանչի ֆինանսական վարչության իմ հարգելի՛ կոլեգաներ եւ ինչու՞ միայն դուք:

Շատ մանր եք, հավատացե՛ք, ու այդ մանրության մեջ փորձում եք խառնել հնարավորինս ամեն ինչ՝ մոռանալով, որ սա փոքր քաղաք է, ուր շենքերի վարդագույն պատերը, հին ու նոր բակերն ու փողոցներն այնքա՜ն  բան են տեսել ու այնքա՜ն բանի պատասխանել, որ սրա պատասխանն էլ չի ուշանա հենց երեւանյան տարբերակով՝ ուր միշտ հաղթում է Եռագույնը: Ախր դուք հաստատ ինձանից շատ չեք ապրել ու ապրում Երեւանով, դուք հաստատ ինձանից շատ չեք սիրում Երեւանն ու չեք գնահատում նրա վեհ արժեքը ու չեք էլ կարող։

Դիմում եմ Երեւանի ավագանու խմբակցություններին, անհատ անդամներին՝ ի վերջո, համայնքային ծառայողը պաշտպանվա՞ծ է օրենքով, թե «օրենքով» օրենքը խախտելով՝ կարող են ազատվել բոլոր մտահոգ ու հայրենասեր մարդկանցից»,- գրել է Սահակյանը:

Նշենք, որ վերոնշյալի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել նաեւ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Կառուցվածքային փոփոխությունները՝ իրականում քաղաքական հետապնդումները, Երևանի քաղաքապետարանում շարունակվում են: Երևանի...

Опубликовано Микаелом Саакяном Вторник, 2 марта 2021 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ