News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Volvo Cars ընկերությունը հայտարարել է մինչ 2030 թվականը միայն էլեկտրական մեքենաներ արտադրելու մտադրության մասին: Այս պահի դրությամբ ավտոարտադրողի պորտֆելը այլեւս չի ունենա ներքին այրման շարժիչներով մեքենաներ, ներառյալ հիբրիդներ, նշվում է կոնցեռնի երեքշաբթի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ:

«Ներքին այրման շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցները երկարաժամկետ ապագա չունեն»,- հաղորդագրության մեջ պարզաբանել է տեխնիկական տնօրեն Հենրիկ Գրինը: «Մենք վճռականորեն մտադիր ենք դառնալ էլեկտրամոբիլների արտադրող, եւ այդ անցումը պետք է տեղի ունենա մինչեւ 2030 թվականը: Դա մեզ հնարավորություն կտա արդարացնել մեր հաճախորդների սպասելիքները եւ դառնալ լուծման մի մաս, երբ խոսքը վերաբերում է կլիմայի փոփոխության դեմ պայքարին»:

Ընկերությունը նշում է, թե իր որոշման մեջ ելնում է նաեւ այն փաստից, որ օրենսդրությունը եւ մարտկոցների լիցքավորման բարձրորակ ենթակառուցվածքի արագ զարգացումը կնպաստեն նաեւ սպառողների կողմից էլեկտրական մեքենաների ավելի լայն ընդունմանը: Ավտոարտադրողի քայլը դեպի իր մոդելների ամբողջական էլեկտրաֆիկացում համացանցում վաճառքների վրա ուշադրության կենտրոնացմանը զուգընթաց է տեղի ունենում՝ բոլոր 100%անոց էլեկտրամոբիլները հասանելի կլինեն միայն առցանց:

Անցյալ տարի Volvo Cars-ը ներկայացրեց իր առաջին ամբողջովին էլեկտրական XC40 Recharge-ը, իսկ երեքշաբթի օրը ընկերությունը կներկայացնի 40-րդ սերիայի իր երկրորդ 100%-անոց էլեկտրական մոդելը: Առաջիկա տարիներին ընկերությունը կստեղծի նոր էլեկտրամոբիլներ: Ավտոարտադրողի գնահատմամբ, մինչ 2025 թվականը համաշխարհային վաճառքի 50%-ը բաժին կընկնի ամբողջովին էլեկտրական ավոմեքենաներին, իսկ մնացածը` հիբրիդներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ