News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ընդդիմությունն արտահերթ ընտրություններ անցկացնելու համար «լեգիտիմ հիմքեր» չունի, եւ իշխանության համար այդ պահանջը նախկինի պես մնում է «կարմիր գիծ»: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Եվս մեկ անգամ մեկնաբանելով նախօրեին ընդդիմության հետ կայացած հանդիպումը, որը կազմակերպել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք առաջադրել էին ընդդիմադիր կուսակցությունները:

Նա նշել է, որ իշխող կուսակցությունը մտադիր է գործել «բացառապես երկրի եւ ժողովրդի շահերից, այլ ոչ թե ինչ-որ անհատների կամ կուսակցության շահերից ելնելով»:

Երկրորդ հարցը, նրա խոսքով, ընտրական բարեփոխումներ անցկացնելու պատրաստակամությունն է, եւ կառավարությունը սկսել է այդ հարցով կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Երրորդ հարցը, Ղարիբաշվիլիի խոսքով, այն է, որ արտահերթ ընտրությունների մասով սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է, դա «կարմիր գիծ» է, որը չի քննարկվի:

«Ես լսեցի կառուցողական, խելամիտ կարծիքներ, եւ դա հիմքեր է տալիս լավատեսության համար: Կարծում եմ՝ ընդդիմության հետ երկխոսությունը կշարունակվի եւ հաջող ավարտ կունենա: Դա նշանակում է, որ մենք պետք է կարողանանք աշխատել միասնական խորհրդարանում, որպեսի երկիրը վերադառնա իր նորմալ քաղաքական կյանքին»,-հայտարարել է նա:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի իշխող կուսակցությունը ցանկանում է «ընտանեկան արժեքների երաշխիքներ» մտցնել սահմանադրությունում
«Վրացական երազանքը» մտադիր է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել...
Զուրաբիշվիլին հայտարարել է Եվրախորհրդարանի կողմից Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցի հետ կապված ճնշումների մասին
Ես ասել եմ, որ ոչ մի ճնշման տակ որոշում չեմ կայացնի՝ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ճնշման տակ...
Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վրա
Նախագահն իր հիմնավորման խոսքում ուսումնասիրում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Վրաստանին տրված հանձնարարականները և բացատրում այս համատեքստում վետոյի կիրառումը...
Զուրաբիշվիլին մեղադրել է կառավարող կուսակցությանը ՌԴ-ի հետ սերտ կապերի մեջ, որը հիբրիդային պատերազմ է սկսել երկրի դեմ
Զուրաբիշվիլին մեղադրել է կառավարող կուսակցությանը...
Վրաստանում կփոխվի պաշտպանության նախարարը
Ավելի վաղ տեղի էր ունեցել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության...
Իրակլի Կոբախիձեն ներկայացվել է որպես Վրաստանի վարչապետի թեկնածու
Կառավարող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի թեկնածությունը առաջադրել է կուսակցության համագումարը...
Ամենաշատ