News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դուք չեք կարող մի դեպք մատնանշել, որ ես կամ իմ գիտությամբ որեւէ ՊԵԿ պաշտոնյա որեւէ աշխատակցի հանձնարարել է գնալ մասնակցել հանրահավաքի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ իհարկե, համաձայն չէ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը, թե այս իշխանությունը ադեկվատ չէ երկրի անվտանգային խնդիրները կռավարելու հարցում. «Ինչո՞ւ պետք է համաձայն լինեմ, ի՞նչ հիմնավորմամբ: Ոչ, ես այդ դիրքորոշումները չեմ պաշտպնում:

Հարցին՝ եթե հանրահավաքին չմասնակցեր, իր համար խնդիրնե՞ր էին առաջանալու, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Բացարձակ: Ի՞նչ նկատի ունեք՝ խնդիրներ ասելով, ո՞նց եք կարծում՝ ինչ-որ մեկն ինձ հանձնարարե՞լ է ներկա գտնվել այդ հավաքին՝ ոչ: Ես իմ կամքով եմ գնացել»:

Անդրադառնալով վարչական ռեսուրսի կիրառմամբ հանրհավաքի մարդիկ բերելու մասին ձայնագրություններին, ՊԵԿ նախագահն ասաց, որ ինքը չի հասցրել ծանոթանալ դրանց, ինքը չունի նման դեպքի մասին տեղեկություններ:

Հարցին՝ ՊԵԿ-ում որևէ խնդիր չկա՞, որ հանրահավաքի գնալու փոխարեն՝  այդ խնդիրները լուծի, այդքան շատ ազատ ժամանակ ունի՞, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց. «Թույլ տվեք ես որոշեմ՝ իմ ժամանակը որքան է ազատ, որքան՝ զբաղված, և իմ ժամանակի որ մասը ինչին կարող եմ ծառայեցնել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ