News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Վարչապետը պետք է մեկնաբանի՝ որտեղից իրեն այդ տվյալները։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ Գլխավոր շտաբի հայտարարությունն արվել է Սերժ Սարգսյանի դրդմամբ։

«Հասկանալի է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կանգնած են բանակի կազմավորման ակունքներում, և իրենք ունեն իրավունք խոսելու բանակի գեներալների և զինվորականների հետ, բայց եթե Սերժ Սարգսյանն է կանգնած այդ հայտարարության հետևում, այդ տեղեկություններն իրեն որտեղի՞ց»,- ասաց Օհանյանը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ պատերազմական իրավիճակում «Իսկանդերի» մասին իրականությանը չտիրապետելը պատիվ չի բերում ցանկացած գերագույն գլխավոր հրամանատարի։

«Վարչապետ կոչեցյալը ե՞րբ չի իր ասածները փոխել։ Ինքը մի բան խոսում է, մի արտահայտություն անում է, հետո ինքը կամ իր թիմակիցներն են հղկում իր ասած սխալները։ Ինքը չի տիրապետել իրականությանը։ Հատկապես՝ պատերազմական վիճակում  նման լուրջ զինատեսակի վերաբերյալ իրականությանը չտիրապետելը պատիվ չի բերում ցանկացած գլխավոր հրամանատարի։ Այս պատերազմը ցույց տվեց, որ ոչ միայն գերագույն գլխավոր հրամանատարի, այլ նաև հասարակ սերժանտի ունակություններ էլ չունի»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով Անվտանգության խորհրդի հայտարարությանը, որով նախագահ Արմեն Սարգսյանին կոչ է արվում ստորագրել Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատման առաջարկը, Օհանյանը շեշտեց, որ իրենք չունեն բարոյականության և մասնագիտական այն աստիճանը, որն ունի Գլխավոր շտաբի պետը։

«Անվտանգություն խորհուրդը ենթարկվում է վարչապետին, ինչ ասես կարող է ասել, բայց իրենք պետք է հեռու մնան բանակից, ձեռքերը հեռու պահեն Գլխավոր շտաբի պետից, որովհետև իրենք չունեն բարոյականության և մասնագիտական այն աստիճանը, որն ունի Գլխավոր շտաբի պետը»,- ավելացրեց Սեյրան Օհանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ