News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Պետական տուրքի մասին» օրենքը 1999 թվականի ի վեր ոչ մի անգամ փոփոխության չի ենթարկվել, հատկապես՝ վճարման չափերի մասով, այն դեպքում, երբ Հայաստանում այս տարիներին փոխվել են բազմաթիվ սոցիալ-տնտեսական գործոններ: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Վահե Դանիելյանը:

Այսպես, նրա խոսքով, Համաշխարհային բանկի տվյալներով՝ ՀՀ ՀՆԱ-ն 2000 թվականի համեմատ 2019 թվականին աճել է 3,4 անգամ: Երկրում միջին աշխատավարձը 2000 թվականի համեմատ ավելացել է գրեթե 8 անգամ: 2000 թվականին այն կազմել է 22 հազար դրամ, 2019-ին՝ 182 հազար դրամ: Սպառողական զամբյուղի արժեքն ավելացել է 2,8 անգամ:

«2003 թվականին միջին աշխատավարձը կազմել է 13 հազար դրամ, 2020-ին՝ 68 հազար դրամ: Այսինքն՝ աճել է 5 անգամ»,-նկատեց Դանիելյանը՝ հավելելով, որ եթե դիտարկենք առկա տվյալները, կարելի է եզրակացնել, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական ցուցանիշները միջինում աճել են 4,1 անգամ:

Փոխնախարարը նշեց, որ 2018 թվականի փաստացի ծախսերը կազմել են 9 մլրդ դրամ, իսկ եկամուտը՝ ընդամենը 1,7 մլրդ դրամ:

«2019 թվականի փաստացի ծախսերը կազմել են 12 մլրդ դրամ, իսկ եկամուտը՝ մոտ 2 մլրդ դրամ»,-ասաց Դանիելյանը՝ նկատելով, որ նույնը վերաբերում է նաեւ 2020 թվականի ցուցանիշներին:

Այդ կապակցությամբ առաջարկվում է բարձրացնել դատարան դիմելու պետական տուրքի չափը: Այդ որոշումն ընդունվել է այդ թվում միջազգային փորձի ուսումնասիրման ժամանակ, որտեղ պետական տուրքը, փոխնախարարի պնդմամբ, զգալիորեն գերազանցում է Հայաստանի ցուցանիշը, որը կազմում է 1500 դրամ:

Այդպիսով, օրինակ, առաջին ատյանի դատարան դիմելիս ծառայությունների չափը բարձրանում է առնվազն մինչեւ 6000 դրամ: Ընդ որում, առավելագույն շեմ է սահմանված 25 000 դրամի չափով:

Վերաքննիչ դատարանի դեպքում քաղաքացին ստիպված կլինի ներդնել առավելագույնը 15 000 դրամ, Վճռաբեկ դատարանի դեպքում՝  10 000 դրամ: Գործը վարչական դատարանում քնելու դեպքում քաղաքացին ստիպված կլինի վճարել 6000-25 000 դրամ: Արբիտրաժային դատարանի որոշման կատարման եւ կատարման մասին փաստաթուղթ տրամադրելու համար քաղաքացիներին կառաջարկվի արտոնություն. նրանք ստիպված չեն լինի նախօրոք վճարել տվյալ ծառայության համար: Դա արվում է տվյալ համակարգի հետագա զարգացման համար:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ