News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 180 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ է արել ժողովրդավարությունից ավելի ու ավելի հեռացող եւ հակաամերիկյան քաղաքականություն վարող Թուրքիային պարտադրել հետեւել մարդու իրավունքների պաշտպանությանը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Մենք կոալիցիայի գործընկերների, հասարակական ակտիվիստների եւ Ամերիկայի դաշնակիցների հետ միասին ողջունում ենք այդ հզոր երկկուսակցական կոչը»,-նշել է ANCA-ի գործադիր  տնօրեն Արամ Համբարյանը:

Նամակում օրենսդիրները նշել են, որ «նախագահ Էրդողանը եւ իր Արդարություն եւ զարգացում կուսակցությունը գրեթե երկու տասնամյակ օգտվել են իրենց իշխանությունից, որպեսզի թուլացնեն դատական համակարգը, քաղաքական դաշնակիցներին նշանակեն ռազմական եւ հետախուզական պաշտոններում, ճնշեն խոսքի եւ մամուլի ազատությունն ու ապօրինի բանտարկեն քաղաքական ընդդիմախոսներին, լրագրողներին եւ փոքրամասնությունների ներկայացուցիչներին: 2016 թվականից ձերբակալվել է Թուրքիայի ավելի քան 80 000 քաղաքացի, ավելի քան 1500 ոչ կառավարական կազմակերպություններ են փակվել»:

Ապա օրենսդիրները հղում են կատարել նրան, որ «Էրդողանի կառավարությունը նույնիսկ իր ոճը բերել է ԱՄՆ-ի փողոցներ, երբ 2017 թվականին Էրդողանի՝ ԱՄՆ այցի ժամանակ Թուրքիայի անվտանգության ծառայության աշխատակիցները հարձակվել էին խաղաղ ցուցարարների եւ դաշնային ծառայողների վրա»։

ANCA-ն ողջունում է երկկուսակցական այդ նամակը, որը դատապարտում է մարդու իրավունքների ոլորտում Էրդողանի խախտումները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ