News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայմանն այլընտրանքային տարբերակներ չի դիտարկում` Կիպրոսի կողմից Կրետեում գնված S-300-ի նման, եւ դեռ հույս ունի կարգավորել այդ հարցը Միացյալ Նահանգների հետ: Այս մասին երեքշաբթի Sabah թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հավատում ենք, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր է այնպիսի մեխանիզմ ստեղծել, որը կլուծի S-400-ի կողմից ՆԱՏՕ-ի համար սպառնալիքի հետ կապված մտահոգությունները: Մենք դա առաջարկել ենք ավելի վաղ եւ կրկնում ենք առաջարկը: [Այն վերաբերում է] ինչպես Patriot համակարգերի գնմանը, այնպես էլ դաշինքի եւ F-35 ինքնաթիռներին համար վտանգի բացակայության ուսումնասիրությանը»,- ասել է նա: Նա նաեւ հիշեցրել է, որ «Patriot-ի գնման շուրջ բանակցելու Թուրքիայի զգալի ջանքերն արդյունք չեն տվել, եւ ԱՄՆ-ն չի կարողացել հարմար առաջարկ ներկայացնել Անկարային այս հարցով»:

Կալինն ընդգծել է, որ երկրի իշխանությունները S-400-ի համար «կրետական ​​մոդելի» նման «բանաձեւ» չեն դիտարկում: «Մեր պաշտպանության նախարարը դա նկատի չուներ: Թեման աղավաղված է: Ավելի վաղ մենք արդեն հստակ որոշում ենք կայացրել S-400-ի մասով»,- ասել է նա: «Կրետական ​​մոդելը» ասելով` նկատի ունենք Կիպրոսի կողմից 1999 թվականին գնված S-300 համակարգերի հետ կապված իրավիճակը: Անկարայի ճնշման պատճառով դրանց իրավունքներն ի վերջո փոխանցվեցին Հունաստանին, եւ դրանք տեղակայվեցին Կրետեում: Կրետեում ռուսական S-300 հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը տեղի է ունեցել ամերիկացիների միջնորդությամբ եւ համաձայնությամբ, որոնք տեղեկացվել են դրանց փոխանցման մասին:

Ընդդիմադիր, սակայն իշխող կուսակցության հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին, իր հերթին, նույնպես քննադատել է օտարերկրյա պետությունների մտադրությունները` ազդելու հանրապետության կողմից S-400-ի կիրառման մասին որոշման վրա: Նրա խոսքով` ԱՄՆ-ն չի լսում Անկարայի` քրդերին աջակցել դադարելու կոչերը, սակայն պահանջում է հաշվի առնել իրենց շահերը S-400-ի մասով: «Մենք կարծում ենք, որ S-400-ի թեմայում անհրաժեշտ է հաշվի առնել ոչ թե այլոց բանաձեւերը, այլ հիմնվել այն չափանիշների վրա, որոնք կարեւոր են Անկարայի համար»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ