Կարող եմ ասել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք անհիմն հայտարարություններ չի արել, որը չի ունեցել մեկ կամ երկու փաստ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի երեկվա հայտարարությունն այն մասին, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, իբր, կատարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանը: «Մյուս հարցերով ավելի լավ է դիմեք Սերժ Սարգսյանին կամ Նիկոլ Փաշինյանին, կամ էլ Օնիկ Գասպարյանին»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին հանրահավաքի ժամանակ Փաշինյանը՝ պահանջելով Օնիկ Գասպարյանի հրաժարականը, հայտարարեց, թե, իբր, Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը: