News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) առաջարկում է թույլատրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածք մուտք գործել IgG հակամարմինների առկայության մասին տեղեկանքի կամ կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստի բացասական արդյունքով անձանց: Այս մասին նշված է ուղեւորափոխադրումների վերսկսման կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ առաջարկների նախագծում:

«Օդանավով արտասահմանից ժամանած անձինք, բացառությամբ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված անձանց [ԵԱՏՄ], պարտավոր են տեղեկանք ներկայացնել IgG հակամարմինների առկայության մասին, որն անցկացվել է ոչ շուտ, քան անդամ պետության պետական ​​սահմանը հատելու պահից վեց ամիս առաջ, կամ` կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստի բացասական արդյունք, որն անձը հանձնել է անդամ պետության պետական ​​սահմանը հատելուց ոչ շուտ, քան 72 ժամ առաջ»,- նշվում է նախագծում:

Համապատասխան փաստաթղթերի բացակայության դեպքում առաջարկվում է ԵԱՏՄ ժամանող անձանց թեստավորման ուղարկել` ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման անհրաժեշտությամբ մինչ արդյունքների ստացումը: Շնչառական վարակների նշաններ ունեցող քաղաքացիները կարող են հոսպիտալացվել մինչ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արդյունքները` անկախ տեղեկանքի առկայությունից:

Կորոնավիրուսային վարակի նկատմամբ IgG հակամարմիններն իմունիտետի ձեւավորման նշան են տարած հիվանդությունից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ