News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական Baykar Defense ընկերությունը սկսել է աշխատել մարտական անօդաչու թռչող սարքի կոնցեպտուալ դիզայնի վրա, գրում է Defense News-ը:

Baykar Defense ընկերությունը , որը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ազգականներին, մտադիր է ավարտին հասցնել նախագիծը մինչեւ 2023 թվականը՝ Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակը: Ակնկալվում է, որ մարտական ԱԹՍ-ն կհագեցնեն արհեստական բանականությամբ, այն կկարողանա թռչել ավելի քան 12 000 մետր մինչեւ 0,8 Max արագությամբ եւ կկարողանա կրել մեկ տոննա զինամթերք:

Թուրքիան կմշակի նաեւ իր սեփական TF-X կործանիչը, սակայն առաջընթացը դանդաղում է, քանի որ շարժիչները ստիպված են գնել երկրի սահմաններից դուրս: 

Baykar-ը BAYRAKTAR TB2-ի արտադրողն է, որը լայնորեն կիրառվել է Արցախի դեմ Անկարայի եւ Բաքվի ագրեսիայի ժամանակ, ինչպես նաեւ Սիրիայում եւ Լիբիայում, որտեղ Թուրքիան իր զորքերն է ուղարկել:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ