News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանը հայտարարել է ինքնաբացարկի մասին՝ հրաժարվելով իր թեկնածությունն առաջադրել Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում: Այս մասին մարտի 2-ին Ազգային  ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

Վարդազարյանի խոսքով՝ Սամվել Գրիգորյանը, մասնավորապես, պարզաբանել է, որ հետպատերազմական շրջանում, հաշվի առնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստեղծված բարդ իրավիճակը, աշխատանքի համակարգման անհրաժեշտություն է առաջացել, ինչը թույլ կտա ապահովել ապագայում նորմալ աշխատանքը: «Հենց այս պատճառով նա այլեւս չի հավակնում Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնին»,- ասաց Վարդազարյանը:

Նման բացատրությունը չգոհացրեց իշխող «Իմ քայլը» դաշինքից ընտրված ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, որը մի քանի հստակեցնող հարց տվեց: Նա ցանկանում էր հասկանալ, թե ինչպիսի անհետաձգելի հարցեր կարող էին առաջանալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որ Գրիգորյանին ստիպեցին հրաժարվել: «Ես չեմ կարող հասկանալ, թե ինչ է փոխվել այնտեղ: Քաղաքացիական հայցերի, քրեական գործերի քանա՞կն է աճել է: Ինչո՞ւմն է խնդիրը: Ինչո՞ւ է հենց սա որպես պատճառ բերվում»,- հարցրեց Սիմոնյանը:

Ի պատասխան՝ Վարդազարյանն ասաց, որ ընդամենը կրկնել է Գրիգորյանի խոսքը՝ նշելով, որ չի կարող դրան ոչինչ ավելացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ