News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը տապալել է իր առաքելությունն ու անցել քաղաքականության «կարմիր գիծը»: Այս մասին այսօր ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանը Վարդազարյանին հիշեցրեց Ղարաբաղում պատերազմից հետո արված հայտարարությունը, որում Վարդազարյանը հղում է արել «վնգստացող դատավորների» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Ռուբինյանը Վարդազարյանին հիշեցրեց, որ պատերազմի ավարտից հետո, երբ մահափորձ կատարվեց ԱԺ խոսնակի վրա, տեղեկություն հայտնվեց վարչապետի դեմ մահափորձի պատրաստման մասին: Եվ այդ շրջանում հայտարարությամբ հանդես եկավ Ռուբեն Վարդազարյանը:

«Ձեր հայտարարությամբ զսպվածության կո՞չ էիք անում, թե՞ ոչ»,-հարցրեց Ռուբինյանը՝ հետաքրքրվելով, թե արդյոք Վարդազարյանը մտածում է իր հնարավոր հրաժարականի մասին:

Այդ հարցին ԲԴԽ նախագահը կարճ պատասխանեց. «Տվյալ հարցը չեմ դիտարկել եւ իմ հրաժարականի մասին չեմ մտածել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ