News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մեզ մոտ տնտեսական հեղափոխությունը նույնացվում է ՀԴՄ կտրոնների հետ. միգուցե թյուրիմացություն է, պետական կառավարման համակարգի արդյունավետությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Այսօր հարող ենք ասել, որ մեր պետական կառավարման համակարգը լիովին կազմալուծված է, այսինքն՝ չի աշխատում, չկա իշխանություն: Դրա ամենաարտառոց դեպքը, որ տեղի է ունեցել տնտեսական հեղափոխությունից հետո, այն է, որ 2020 թվականին 2019-ի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը կրճատվել է ոչճ թե 50, 70 տոկոսով, այլ 11 անգամ: Սա արտառոց երեւույթ է, իսկ ներդրումները հոսում են դեպի ռազմավարական գործընկերոջ երկիր»,-ասաց նա:

Մելքումյանը նաեւ նկատեց, որ 2021 թվականի հունվարին երկնիշ թվով անկում ունենք նաեւ արտահանման, ներմուծման, արտաքին առեւտրաշրջանառության եւ տնտեսական բոլոր ցուցանիշներում:

«Սա նշանակում է, որ պետական կառավարման համակարգը չի գործում, այսինքն, եթե նա չլինի, գուցե շատ ավելի լավ լինի: Քաղաքական առումով պետք է ասել, որ ռազմական տեսանկյունից «Իսկանդերը» դարձավ քաղաքական «Իսկանդեր», եւ մենք չգիտես, թե ինչպես ենք պատասխանում ռազմավարական գործընկերոջ հարցադրումներին, եւ ինչու չենք պատասխանում Ալիեւին,. Որն ամեն օր ձեռ առնելով բաներ է ասում եւ դրան պատասխան չկա Հայաստանից»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանը նշեց, որ երբ «Իսկանդերի» մասին բարձրագույն պաշտոնյան հայտարարություններ է կատարում եւ դա թյուրիմացություն է առաջացնում, սա նշանակում է հայ-ռուսական հարաբերություններում նոր սեպ են փորձում խրել. «Ես ուզում եմ իմանալ՝ ո՞վ է թյուրիմացության մեջ գցել բարձրագույն պաշտոնյային, եւ արդյոք այդ թյուրիմացությունները շարունկվելու են շքերթի նման»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ