News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայ ռազմագերիների վերադարձման առնչությամբ կտրուկ մերժողական մոտեցում է որդեգրել, որը, ըստ էության, իր մեջ ունի նաեւ քաղաքական պատճառներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Ալիեւը հայտարարել էր, որ բոլոր հայ գերիներին վերադարձրել է, իսկ ովքեր մնացել են, դիվերսանտներ են:

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ Ադրբեջանի նախագահը դա անում է բացահայտ կերպով՝ չվախենալով պատասխանատվությունից.

«Փոխկապակցվածություն եմ տեսնում Փաշինյանի եւ Ալիեւի հայտարարությունների միջեւ։ Փաշինյանն ընթացող բանակցություններից դուրս՝ Ալիեւին հրապարակային մեղադրեց սակարկությունների մեջ։ Դրան ի պատասխան՝ Ալիեւի կողմից եղավ կոշտ արձագանք, որով ցույց տվեց, որ ըստ անհրաժեշտության նաեւ չի համագործակցի, չի վերադարձնի հայ ռազմագերիներին։ Հայաստանի իշխանություններն ունակ չեն որեւէ բան փոխելու։ Կարծում եմ՝ դրդապատճառները քաղաքական են»։

Փաստաբանի կարծիքով՝ այդպիսով Հայաստանը մտնում է տեւական պայքարի փուլ, եւ խնդիրը կարողանալու ենք լուծել բացառապես իրավական ճանապարհով.

«Որպես իրավական ճանապարհին այլընտրանք կարող է լինել միջազգային կառույցների լուրջ ճնշումները, որոնք պետք է զուգակցվեն պատժամիջոցների կիրառմամբ։ Այսինքն՝ մի տարբերակը որ Եվրոպական դատարանը հարցը քննարկի, որոշ ժամանակ անց եւ վճիռներով արձանագրի ռազմագերու կարգավիճակը, ապօրինի ազատությունից զրկվելը եւ անհապաղ պահանջի ազատ արձակել, երկրորդը, որ այս ընթացքում լրջագույն կառույցներ՝ ՄԱԿ-ը, ԵԽ-ն դատապարտող հայտարարություններ կատարեն, որին էլ հաջորդի պատժամիջոցների քննարկումը։ Եթե այս երկրորդ զարգացումը տեղի չունենա, մենք կարողանալու ենք միայն իրավական վճիռներից հետո վերահսկողությամբ ապահովել վերադարձը հայրենիք»։

Դիտարկմանը, որ եթե Ադրբեջանը պահում է հայ ռազմագերիներին որպես դիվերսանտների, ուստի պետք է քրեական հետապնդման ենթարկի, մարդու իրավունքների շատ լուրջ երաշխիքներ տրամադրի, Սահակյանն արձագանքեց, որ դրանք կլինեն ձեւական գործընթացներ.

«Ձեւական գործընթացներ կապահովեն՝ թարգմանիչներ, հանրային պաշտպանի գրասենյակից ներկայացուցիչներ, փաստաթղթերի տակ ստորագրելու են, եւ մենք ունենալու ենք փաստաբանի ձեւական ներգրավվածությամբ դատական պրոցեսներին, որոնք տեւելու են վայրկյաններ, բայց փաստաթղթավորվելու են որպես տարիներ տեւած գործընթաց։ Այդ ամենի հետեւում լինելու են կեղծված ցուցմունքներ, անգամ հայ ռազմագերիներիների մասնակցությամբ կյանքի սպառնալիքի ներքո վերցված ցուցմունքներ եւ վկայություններ են տալու այս կամ այն անձին ներգրավվածությամբ հանցագործությունների մասին։ Այլ հարց է, որ այդ խնդիրները գտնվում են Եվրոպական դատարանի քննության մեջ։ Դատարանն ինքն էլ է գնահատելու՝ արդյոք այս անձինք դիվերսանտներ են եւ արդյոք այդ քրեական գործերը արհեստական չեն։ Եթե դատարանն ուսումնասիրի եւ վերջնական հետեւության գա, որ ռազմագերիներ են, այստեղ որեւէ կառույց չի համակերպվելու կամ չի ընդունելու ադրբեջանական իշխանությունների շնորհած կարգավիճակը»։

Հարցին, ըստ իրեն, Ադրբեջանը կգնա հայ ռազմագերիներին սպանելու ճանապարհով, փաստաբանը բացառեց, որ հաստատված ռազմագերիների դեպքում Ալիեւը գնա այդ ճանապարհով.

«Դա արդեն այլ կարգի մարտահրավեր կլինի ողջ միջազգային հանրությանը, ավելորդ գլխացավանքներ, որոնց կարիքն ադրբեջանական իշխանությունները չունեն։ Այլ հարց է, որ անհայտության մեջ մնացած բազում զինծառայողներ կարող են կամայական վարվեցողության ենթարկվել, որի արդյունքում անդառնալի վնասներ լինեն եւ կյանքի իրավունքից զրկման դեպքեր եւս արձանագրվեն»։

Հարցին, թե քանի ռազմագերու մասին է խոսքը, Սահակյանը ներկայացրեց. «Այս պահին կարող ենք հստակ նշել, որ անհերքելի ապացույցներով շուրջ 130 անձ դեռեւս պահվում է Ադրբեջանում։ Մենք դրան գումարած ունենք 100-ից ավելի դեպքեր, երբ գերեվարման հանգամանքները որոշակի ապացույցների հիման վրա ենք հաստատել։ Եթե գումարենք բոլորը, մոտ 300 հոգու մասին է խոսքը»։

Անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձմանը եւ հարցին՝ սպասենք առաջիկայում գերիների վերադարձի՝ Սահակյանն ասաց, որ առաջիկա օրերին դրական տեղաշարժ չի սպասում՝ հաշվի առնելով հայտարարությունները, որոնք հետընթաց են արձանագրում գործընթացում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ