News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Որքա՞ն կարելի է մերժել Սերժին, 2018թ.–ից ամբողջ ազգը ելավ ու մերժեց ու արդեն 2021թվականն է դեռ մերժում ենք։ Այս մասին այսօր՝ մարտի 2–ին, խորհրդարանում հայտարարությունների ժամանակ հայտարարեց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Որքան պետք է չհասկանանք, որ այլեւս մերժելուց հետո իշխանություն գոյություն ունի։ Հիմա հնարավորություն է ստեղծվել եւ ես կողքից եմ նայում. երկրում կա ընդդիմություն եւ էլի ընդդիմություն, իշխանություն գոյություն չունի, մեկը մյուսին է մերժում։ Որ ըննդիմությունը քննադատում է՝ դա  նորմալ է, բայց որ իշխանությունն է քննադատում՝ չեմ հասկանում, որովհետեւ այնքան էներգիան, որը դրվում է քննադատության վրա, պետք է դրվեր աշխատանքի մեջ։ Վստահեցնում եմ, որ եթե  այդքան էներգիան ներդրվեր  գործի մեջ, ապա ընդդիմության քննադատությունը կնվազեր»,–  ասաց նա։

Ըստ Սոֆյա Հովսեփյանի՝ իշխանությունը պետք է համախմբի մարդկանց, ոչ թե պառակտի։ 

«Այսօր մեր ազգը պառակտված է, մարդիկ իրար ատում են, ընտանիքներ են բաժանվում, ընտանիքի մի մասը Բաղրամյան պողոտայում է, մյուսը՝ Հանրապետության հրապարակում։ Ես կողքից նայելով, ազնվությամբ եմ ասում՝ ցավ եմ ապրում։ Ե՛վ որպես գործընկեր, եւ՛ որպես քաղաքացի,  ուղղակի խնդրանքս է՝ եկեք բոլորին համախմբենք, ինքս պատրաստ եմ ամեն հարցում աջակցել, որովհետեւ մենք այլեւս ազգակործանման ճանապարհն ենք ընտրել, միգուցե իներցիոն կերպով գնում ենք ու դա չենք գիտակցում, բայց մի պահ դուրս եկեք, պարտադիր չէ խմբակցությունից, ու կողքից նայեք, մենք խնդրի առաջ ենք կանգնել, իսկ դրա միակ լուծումը պետք է լինի իշխանության կողմից համախմբման  քայլեր կատարելը եւ աջ ու ձախ դավաճաններ չփնտրելը»,– հավելեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ