News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Ներարկումը նրան, որպես գերագույն գլխավոր հրամանատարի, արել են Սեվերոդոնեցկի ռազմական հոսպիտալում, LIGA.net-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը:

Նախագահն ընդգծել է, որ ինքը պատվաստվել է Հնդկաստանից գնված Covishield պատվաստանյութով:

Փետրվարի 24-ից Ուկրաինայում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները Covishield դեղամիջոցով, որը մշակվել է AstraZeneca / Oxford-ի կողմից: 1300 պատվաստումներից հետո լուրջ բացասական հետեւանքներ չեն եղել:

Մարտի 2-ի դրությամբ Ուկրաինայում կատարվել է շուրջ 5000 պատվաստում: Այժմ պատվաստում են բուժաշխատողներին, միացյալ ուժերի գոտու զինվորականներին, հանրային գործիչներին (օրինակ՝ առողջապահության նախարար Ստեպանովը ուղիղ եթերում է պատվաստվել): Սակայն արդեն հնարավոր է գրանցվել պատվաստումների սպասման ցուցակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ