News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Կարծում եմ, որ այն օրերին, երբ կրքերը թեժանում էին, ես պարտավոր էի նման կոչով դիմել դատավորներին, որպեսզի Հայաստանի դատարանները ոչ մի կերպ չքաղաքականացվեին: Այս մասին մարտի 2-ին Ազգային ժողովի նիստում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության քննարկման ժամանակ ասաց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ պատասխանելով իշխող «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորի Մարիա Կարապետյանի հարցին, ով դատավորին հիշեցրեց նրա աղմկահարույց հայտարարության մասին:

Նրա խոսքով՝ դա ավելի շատ սթափության կոչ էր, քան քաղաքական հայտարարություն, ինչպես շատերն են կարծում: «Իմ կոչը եւ տեղին էր, եւ այն հասավ իր նպատակին, քանի որ այսօր դատարաններն, ինչպես երբեք, աշխատում են ավելի քան ինքնուրույն»,- ընդգծեց Վարդազարյանը:

Նա նաեւ պարզաբանեց, որ իր հայտարարության մեջ օգտագործել է «վնգստացող դատավորներ» արտահայտությունը՝ ակնկալելով, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում ամբողջ դատական համակարգը մտահոգված է այս խնդրով:

«Մենք վնգստացող դատավորներ ունե՞նք, թե՞ ոչ: Այս հարցը ինձ շատ դատավորներ են տվել: Մենք մեր ժողովրդին պետք է ապացուցենք, որ վնգստացող դատավորներ չունենք: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս հարցը օրակարգից հանվի»,- ընդգծեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

Հիշեցնենք, որ «վնգստացող դատավորների» մասին արտահայտությունը պատկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ