News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միություն» հասարակական կազմակերպության նախագահն ու 16 անդամներ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, համաձայնության գալով միմյանց հետ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում ռազմական գործողություններին մասնակցած անձանց Հայաստանի Կառավարության կողմից նախատեսված համապատասխան ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով, հասարակական կազմակերպության ձևաթղթով կազմել ու պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ են ներկայացրել հունվարի 12-ի թվագրմամբ, իրավունք վերապահող, կազմակերպության կնիքով հաստատված, բովանդակությամբ կեղծ, պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ գրություններ-միջնորդություններ և կից ցուցակներ այն մասին, թե իբր կազմակերպության 17 անդամներ մասնակցել են Արցախյան պատերազմին և որևէ ֆինանսական օգնություն կամ աջակցություն չեն ստացել։ Այդ կերպ փորձել են, չարաշահելով նշված նախարարությունների իրավասու պաշտոնատար անձանց վստահությունը, խաբեությամբ պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերի, շուրջ 3 միլիոն 270 հազար դրամ, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում:

Դեպքի առթիվ ՔՈԳՎ-ում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ