News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է նախագահի կողմից ԳՇ պետին ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկը չստորագրելուն։ Գրառումը՝ ստորեւ․

«Նախագահի հնարավոր վարքագծի մասին

Եթե նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի դիրքորոշումը (նախագահի առարկությունները չընդունելու) ստանալու պահից եռօրյա ժամկետում չի դիմում ՀՀ սահմանադրական դատարան՝ վարչապետի կողմից նախագահին ներկայացված միջնորդությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին դիմումով, ապա չորրորդ օրվանից Օնիկ Գասպարյանին ազատելու մասին ակտը կհամարվի ուժի մեջ մտած իրավունքի ուժով (ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդված, 3-րդ մաս):

Այս պայմաններում, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելը որեւէ կերպ չի լուծում ծագած սահմանադրական վեճը: Սա կարելի է որակել, որպես մանիպուլյատիվ գործողություն՝ իրական խնդրի փոխարինում այլ՝ վիրտուալ խնդրով:

Իրականում, Հանրապետության նախագահը պետք է հաշվի առնի հետեւյալը.

Հայտարարությունը տարածել են նաեւ Զինված ուժերի բարձրաստիճան սպաներ: Առ այսօր մենք փողոցներում չենք տեսել ԶՈՒ զինված ստորաբաժանումներ, ինչը խոսում է այն մասին, որ գլխավոր շտաբի պետը բախումների չի տանում եւ հավասարակշռված ձեւով փորձում է իրական խնդիրը լուծել:

Նախագահի կողմից հրամանագիրը ստորագրելու կամ որ նույնն է չստորագրելու միջոցով հրամանագրին ուժ տալու դեպքում, Զինված ուժերի բարձրաստիճան սպաների եւ մյուս զինվորականների գործողությունները կարող են անկանխատեսելի լինել: Հետեւանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է նախագահի եւ վարչապետի վրա:

Հ.Գ. նախագահ Արմեն Սարգսյանին միշտ համարել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտիվացված աջակիցը:

Նախագահ Արմեն Սարգսյանը դեռ կարող է դիմել ՍԴ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ