News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվեց հուշ-երեկո՝ ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանի ծննդյան օրվան նվիրված: Զաքարյանների ընտանիքում ավանդույթ կար՝ ամեն ծննդյան տարեդարձին Ազատը հատուկ նվեր էր խնդրում մայրիկից՝ ասմունքել իր համար, տեղեկացնում է ԵՊԲՀ մամուլի ծառայությունը:

Այսօր այդ նվերը մատուցեցին ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները՝ հանդես գալով պատերազմի ժամանակ նահատակված իրենց ընկերոջ կողմից սիրված հայ մեծանուն գրողների ստեղծագործություններով: Ամենագեղեցիկ մարդկային արժեքներով օժտված Ազատն իր ընկերների սրտերում խորը հետք է թողել: Բացակայություն, կարոտ, ափսոսանք... այս զգացումներ են այժմ ուղեկցում նրա ընկերներին, բայց նրանք խոստում ունեն՝ իրագործել իրենց ընկերոջ ամեն կիսատ թողած երազանքն ու նպատակը:

Պատերազմում զոհված հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք» խորագրի ներքո բուհում մեկնարկել է միջոցառումների շարք՝ նվիրված  անմահացած հերացիականների հիշատակին, որոնք կյանքի գնով ապահովեցին մեր ժողովրդի անվտանգությունը: «Այդ տևական միջոցառումները պատիվ են բերելու համալսարանին, պարտավորեցնելու են ձեզ հիշել այն տղաներին, որոնց կյանքի գնով մենք շարունակում ենք ապրել, ինչպես նաև հասկանալու ձեր առաքելությունը և նվիրվելու ձեր գործին»,- շեշտեց բժշկական բուհի ռեկտորը:

Ինչպես նշեց ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը, Ազատի և երեք տասնյակից ավելի անմահացած հերոսների անունները բժշկական բուհում հավերժ կապրեն բոլորի հետ:

Ազատի ծննդյան տարեդարձին նվիրված երեկոն ևս մեկ նպատակ ուներ՝ պատգամել, որ մեր նահատակված հերոսներն իրենց ապրելու իրավունքը փոխանցել են ազգին՝ միայն մեկ հրամայականով՝ երբեք ու երբեք չդատարկել Հայաստանը, կենսունակ ու լի պահել իրենց կողմից արյան գնով պաշտպանած հայրենիքը:

Ազատը Զաքարյանը զոհվել է Հադրութում, հոկտեմբերի 10-ին՝ ռազմաճակատի ամենաթեժ՝ հարավային ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, երբ անտեսելով վտանգը շտապում էր օգնության: Թշնամու արձակած համազարկ կրակի հետևանքով հերոսը բռնում է հավերժի ճամփան: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ