News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թաիլանդի քրեական դատարանը հաստատել է թագավորի դիմանկարը հրկիզելու համար ակտիվիստի ձերբակալման օրդերը, հայտնում է Reuters-ը:

Ոստիկանությունը հայտնել է, որ ակտիվիստ Չայամորն Կեւիբունպանը պատասխանատու է անցած շաբաթ օրը Բանգկոկի բանտի դիմաց թագավոր Մահա Վաջիրալոնգկորնի դիմանկարը հրկիզելու համար: Ոստիկանության հայտարարությամբ՝ Չայամորնին մեղադրանք է առաջադրվել թագավորին վիրավորելու համար՝ Թաիլանդի խիստ օրենքի համաձայն: Այս հանցագործությունը պատժվում է մինչեւ 15 տարվա ազատազրկմամբ:

Իրավաբանական օգնության Thai Lawyers for Human Rights խումբը Twitter-ում գրել է, որ ոստիկանությունն արդեն խուզարկության համար ժամանել է ակտիվիստի տուն:

Դեպքը տեղի է ունեցել մեկ օր առաջ այն բանից, երբ ցուցարարները ակցիա էին կազմակերպել Բանգկոկի ռազմաբազայի մոտ, որպեսզի հորդորեն թագավորին հրաժարվել այնտեղ տեղակայված բանակային ստորաբաժանման ուղղակի հրամանատարությունից:

Կիրակի օրը ոստիկանությունն առաջին անգամ ցուցարարների դեմ ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ էր օգտագործել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ