News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին պատրաստ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի ապացուցի իր անմեղությունը:

«Ես բողոքարկել եմ այս որոշումը, հնարավոր է, ստիպված լինեմ այս պայքարը հասցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- Le Figaro թերթին տված հարցազրույցում ասել է Սարկոզին: «Ինձ համար ցավալի կլինի դատի տալ սեփական երկրին, բայց ես պատրաստ եմ դրան, քանի որ դա ժողովրդավարության գինն է»,- ասել է նա` հավելելով, որ ինքը չի առաջադրվի նախագահի պաշտոնում 2022թ., բայց կաջակցի նրան ժամանակին։

Հիշեցնենք, որ նախօրեին դատարանը Սարկոզիին մեղավոր էր ճանաչել կոռուպցիայի մեջ եւ դատապարտել էր նրան 3 տարվա ազատազրկման, որից երկուսը` պայմանական:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ