News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գեներալները համբերատար են, բայց չեն դրժելու Հայրենիքը փրկելու՝ իրենց տված երդումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Քաղաքական զարգացումներից երեւում է, որ գեներալների եւ միտինգավորների միջեւ եթե անգամ որեւէ կապ կա էլ, ապա այն սպորադիկ է եւ չի հասնում գործողությունների կոորդինացիայի մակարդակի։

Երբ իր երեկվա միտինգում Նիկոլը խոսում էր Սերժ Սարգսյանի եւ Օնիկ Գասպարյանի միջեւ քննարկումներից, ապա բացի ամեն ինչից, նա սադրում էր, որ գեներալները իրենց քայլերը համաձայնեցնեն ընդդիմության հետ։

Փառք Աստծո, որ դա չի իրականացվել, գեներալները գործում են ինքնուրույն, առանց հաշվի առնելու քաղաքական ուժերի քաղաքական նպատակները։ Հենց դա հույս ներշնչում, որ միտինգավորներին չի հաջողվի բանակին ծառայեցնել իրենց նպատակներին՝ արագացնել զարգացումները, երբ դա իրենց պետք է, եւ կասեցնել՝ երբ իշխանությունների հետ բազարի հույս է երեում։ Գեներալները համբերատար են, բայց չեն դրժելու Հայրենիքը փրկելու՝ իրենց տված երդումը։

Իսկ Նիկոլին պետք է իր կողմից մանիպուլացվող Գլխավոր Շտաբ, եւ նրա սադրանքը հենց դրան էր ուղղված»,- գրել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ