News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ վարչակազմը թշնամական հակառուսական հարձակում է նախաձեռնել՝ Եվրամիության հետ դուետով հայտարարելով «Մոսկվային պատժելու» համար պատժամիջոցների հաջորդ միջոցառումների մասին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ:

«Խճճվելով սեփական ներքին խնդիրների մեջ՝ Սպիտակ տունը կրկին փորձում է կուլտիվացնել արտաքին թշնամու կերպարը: Մենք բազմիցս մեկնաբանել ենք ամերիկյան այս քաղաքականությունը, որը զուրկ է տրամաբանությունից ու իմաստից եւ միայն ավելի ու ավելի է փչացնում երկկողմ հարաբերությունները, որոնք Վաշինգտոնն արդեն հասցրել է ամբողջական սառեցման:

Աբսուրդ է տիրում, երբ որպես պատժամիջոցների կիրառման պատճառ հայտարարվում է ինչ-որ «ռազմական քիմիական նյութերով» Ա. Նավալնու իբր «թունավորման» կանխամտածված սադրանքը: Այս ամենը պարզապես պատրվակ է մեր ներքին գործերին շարունակական բացահայտ միջամտության համար: Մտադիր չենք համակերպվել սրա հետ: Մենք կարձագանքենք փոխադարձության սկզբունքի հիման վրա, բայց պարտադիր չէ, որ դա սիմետրիկ լինի։

Ենթադրում ենք, թե ամերիկյան վարչակազմը չի գիտակցում, որ ժամանակները շատ վաղուց փոխվել են, եւ ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններում բռնության փորձերը անարդյունավետ են նրանց համար, ովքեր չեն կարող հրաժարվել դրանցից: Հակամարտության նոր ուղու վրա հայտնվելու փոխարեն՝ ԱՄՆ-ը լավ կլիներ մտահոգվեր իր պարտավորությունների ազնիվ կատարման համար, օրինակ՝ քիմիական զենքի ոչնչացմանը, որը Ռուսաստանը 2017 թվականից պարզապես չունի։

ԱՄՆ-ում գործընկերների համար, հավանաբար, դժվար է հասկանալ սեփական բացառիկության մասին պատրանքայնությունն ու հաշտվել դրա հետ: Պատժամիջոցների կամ այլ ճնշումների միջոցով Ռուսաստանին ինչ-որ բան պարտադրելու հաշվարկները նախկինում ձախողվել են, եւ այժմ էլ դրանք ձախողվում են: Եթե ԱՄՆ-ը պատրաստ չէ ողջամիտ հիմունքներով հավասար երկխոսության, դա նրա ընտրությունն է: Անկախ ամերիկյան «պատժամիջոցների կողմնակալությունից», մենք կշարունակենք հետեւողականորեն եւ վճռականորեն պաշտպանել մեր ազգային շահերը՝ մերժելով ցանկացած ագրեսիա: Գործընկերներին հորդորում ենք չխաղալ կրակի հետ:

Վաշինգտոնը, լինելով զենքի վերահսկման եւ չտարածման ոլորտում միջազգային պայմանագրերի եւ համաձայնագրերի սերիական խախտող, ըստ էության զրկված է մյուսներին «խրատներ կարդալու» բարոյական իրավունքից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ